ՖԻՖԱ-ն մտադիր է ֆոնդ ստեղծել, որը կօգնի այն ակումբներին ու առաջնություններին, որոնք տուժել են կորոնավիրուսից։
«Ֆուտբոլային հասարակությունը ամբողջ աշխարհում լրջագույն ֆինանսական խնդիրների է հանդիպում կորոնավիրուսի պատճառով։
ՖԻՖԱ- ֆինանսական լավ վիճակում է, և մենք պարտավոր ենք օգնել կարիքավորներին այս դժվար պահերին»,-ՖԻՖԱ-ի ներկայացուցիչի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլային գրեթե բոլոր առաջնությունները դադարեցված են կորոնավիրուսի պատճառով։