«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան բարձր է գնահատել մանկունիանցիների նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալի մարդկային հատկանիշները:
«Նա կարող էր վախ ներշնչել, բայց միևնույն ժամանակ նա լավ և շատ զգայուն անձնավորություն է, ինչը նրանից չէր կարելի սպասել: Նա և՛ հուզական էր, և՛ երբեմն լաց էր լինում, երբ խոսում էր կարևոր բաների մասին:
Երբ ես առաջին անգամ ժամանեցի ակումբ, նա նստած էր Ռայան Գիգսի հետ, գինու շշի ևերեք բաժակի հետ: Նա ինձ առաջարկեց խմել, բայց ես հրաժարվեցի: Վան Գալը խմեց և հարցրեց ինձ. «Ասա, դու ո՞վ ես»: Ես պատասխանեցի, որ իմ անունը Խուան է, 26 տարեկան եմ, և ես ֆուտբոլ եմ խաղում: Նա պատասխանեց. «Ոչ, ոչ: Ասա ինձ, ով ես դու որպես անձ: Ընտանիք ունե՞ս։ Ի՞նչն է քեզ համար կարևոր կյանքում»:
Ես նրան համարում եմ ավելին, քան պարզապես մարզիչ: Նա հիանալի անձնավորություն է, ումից ես շատ բան եմ սովորել»,- մեջբերում է Մատային Sportbil-ը: