Getfootballnewsfrance-ն հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի ընկերներից մեկը անձնական զրույցի ընթացքում խոստովանել է, որ հարձակվողը կարող է վերադառնալ «Լիվերպուլ», որտեղ խաղում էր մինչև 2015 թվականը:
«Չնայած այն հանգամանքին, որ Ռահիմը կապվաժ է պայմանագրով «Մանչեսթեր Սիթիի» հետ, նա դեռ չի մոռանում «Լիվերպուլի» մասին, քանի որ այնտեղ էր, որ նա դարձավ տղամարդ և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Հիմա նա պարզապես կատարում է իր գործը: Հետագայում հնարավո՞ր է վերադարձը: Ամեն ինչ հնարավոր է»,-մեջբերում է Ստերլինգի ընկերոջը աղբյուրը:
Իր հերթին «Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում Ռահիմ Ստերլինգի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Լրագրող Նիկոլո Սկիրան տեղեկացնում է, որ «քաղաքաբնակները» ցանկանում են երկարաձգել Ստերլինգի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով։