Մոսկվայի «Սպարտակը» պատմել է՝ կորոնավիրուսի հետևանքով ինքնամեկուսացման պարագայում խաղացողների մարզման պայմանները.
«Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում ներդրված պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմի հետ կապված, «Սպարտակի» ղեկավար կազմը և մարզչական շտաբը որոշել են, որ խաղացողները կշարունակեն պահպանել իրենց մարզավիճակը՝ մարզվելով տնային պայմաններում:
Այս պարագայում խաղացողները մշտական կապի մեջ կլինեն ակումբի մարզչական և բժշկական անձնակազմի հետ: Ըստ նախնականի, առաջին թիմի մարզումները կվերսկսվեն մայիսի 4-ին»,-ասված է «Սպարտակի» հայտարարության մեջ: