Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է վաճառել Լուկա Յովիչին, հաղորդում է Don Balon-ին։
Սերբ հարձակվողը 60 միլիոն եվրոյի դիմաց նախորդ ամառ տեղափոխվեց «Ռեալ», բայց «արքայական» ակումբում նրա խաղը այդպես էլ չի ստացվում։
«Բլանկոսները» ամռանը պատրաստ են առաջարկներ լսել Յովիչի համար։
Նշվում է, որ «Ռեալը» այս քայլով նաև փորձելու է մարել այն ֆինանսական խնդիրները, որոնք առաջանում են կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի պայմաններում։