Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումով պարալիմպիկ խաղերը կանցկացվեն 2021թ․ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը։ Այդ որոշումը ողջունել է միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Պարսոնսը։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Դա վստահություն կտա մարզիկներին և կոգևորի շահագրգիռ կողմերին։ Հաջորդ տարի կայանալիք պարալիմպիկ խաղերը կմիավորեն մարդկությանը և կհանդիսանան սպորտի համաշխարհային հաճելի տոնակատարություն։Պետք է միավորվենք, հնարավորինս արագ հաղթահարենք ստեղծված ծայրահեղ վիճակը, որպեսզի ապրենք լիարժեք կյանքով, — ասել է Պարսոնսը։
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), կազմկոմիտեն և Ճապոնիայի իշխանությունները հաստատել են Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման ժամկետները: Մրցումները կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, հայտնում է Kyodo-ն: Պարալիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2021 թվականի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը: