«Բավարիայի» ֆուտբոլիստ Ջոշուա Կիմիխը կիսվել է Եվրոպայում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված իրավիճակի վերաբերյալ իր կարծիքը: Ֆուտբոլիստը նաև մեկնաբանել է 1 միլիոն եվրո հատկացնելու որոշումը՝ կարիքավորներին օգնելու համար:
«Որպես ֆուտբոլիստներ, մենք ունենք որոշակի պատասխանատվություն: Գորեցկան և ես, և այժմ՝ ամբողջ թիմը, բնականաբար մտածեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք օգնել մեր սեփական աշխատակիցներին և ընդհանուր առմամբ հասարակությանը:
Հետևաբար մենք ձեռնարկեցինք նախաձեռնություն և հույս ունենք, որ մենք կարող ենք օգնել շատ մարդկանց, ովքեր այս պահին օգնության կարիք ունեն»,- մեջբերում է Կիմիխին Goal-ը:
Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն իրենց լուման են ներդնում նաև ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները: Ոմանք մեծ գումարներ են փոխանցում տարբեր բարեգործական և սոցիալական ֆոնդերին, ոմանք էլ օգնում են՝ տրամադրելով բժշկական սարքավորումներ կամ պարզապես առաջին անհրաժեշտության իրեր։