«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հույս ունի, որ Պոլ Պոգբան կմնա թիմում։ Այս մասին գրում է Independent-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբում կարծում են, որ կորոնավիրուսի համավարակի շուրջ ստեղծված իրավիճակի պայմաններում ոչ մի ակումբի չի հաջողվի 100 միլիոն եվրո վճարել ֆրանսիացի կիսապաշտպանի համար։
Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», Թուրինի «Յուվենթուսը» և «Պարի Սեն Ժերմենը»։
Երեկ հայտնի դարձավ, որ ՊՍԺ-ն ֆավորիտ է Պոգբային գնելու պայքարում։