Անգլիական «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է «Սևիլիայի» պաշտպան Պաբլո Պերեսին ձեռք բերելու տարբերակը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Քաղաքաբնակներն արդեն տևական ժամանակ է հետևում են 19-ամյա խաղացողին:
Իսպանացի ֆուտբոլիստը «Սևիլիային» է միացել նախորդ տարի, բայց դեռ իր նորամուտը չի նշել գլխավոր թիմում
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է նաև գերմանական «Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոյի ծառայություններով: