«Մանչեսթեր Յունայթեդը» հերթական անգամ ցանկություն ունի ձեռք բերել «Յուվենտուսի» պաշտպան Մատիաս դե Լիխտի տրանսֆերը, հայտնում է ESPN-ը:
«Մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մտադիր է ամռանը ձեռք բերել կենտրոնական պաշտպանի տրանսֆերը: Ցուցակում, բացի հոլանդացուց, կա նաև «Նապոլիից»՝ Կալիդա Կուլիբալիի տարբերակը:
Եթե «Յուվեն» ցանկանա առաջարկներ լսել 20-ամյա պաշտպանի տրանսֆերի վերաբերյալ, ապա «Յունայթեդը» գործի կանցնի:
Նախորդ ամռանը անգլիական գրանդը փորձեց ձեռք բերել հոլանդացու տրանսֆերը, սակայն չհաջողվեց հասնել ցանկալի արդյունքի: