«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է «Աստոն Վիլլայի» հարձակվող Ջեկ Գրիլիշին ձեռք բերելու մտքից: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն, ակումբը մտափոխվել է, քանի որ ֆուտբոլիստը վերջին շրջանում աչքի է ընկել անկարգապահությամբ:
24-ամյա ֆոտբոլիստը վերջերս վթարի էր ենթարկվել՝ գտնվելով կարանտինում: Դեպքից հետո ֆուտբոլիստը ներողություն է խնդրել իր սխալ վարքի համար: