Անցած շաբաթ Շանհայ SIPG-ի ֆուտբոլիստներ Հալկին և Օսկարին հաջողվեց վերադառնալ Չինաստան՝ երկրի սահմանների փակվելուց 11 րոպե առաջ: Այդ մասին հայտնում է Marca-ն։
Բրազիլացիները Չինաստան են ժամանել հինգշաբթի օրը տեղական ժամանակով 23:49-ին և այժմ գտնվում են երկշաբաթյա կարանտինում:
Նշենք, որ Չինաստանի առաջնության լեգեոներներից շատերը երկիր վերադառնալու ժամանակ չեն ունեցել, և, հետևաբար, մրցաշրջանի մեկնարկը, որը նախատեսված է ապրիլի 18-ին, կարող է հետաձգվել: