«Միլանի» կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան կարող է տեղափոխվել «Տորինոն»: Այս մասին տեղեկացնում է calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն, թուրինյան ակումբը լրջորես հետաքրքրված է 30-ամյա ֆուտբոլիստով: Բոնավենտուրայի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բոնավենտուրային իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Լացիոն» ու «Ֆիորենտինան»: