Երեկ հայտնի դարձավ, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները որոշում կայացրել գնալ աշխատավարձերի 70% -ով կրճատման:
Ըստ Diario Sport-ի, ակումբի ավագները (Լիոնել Մեսսին, Ժերար Պիկեն և այլ վետերաններ) անմիջապես համաձայնել են դրան և տեղեկատվությունը փոխանցել են մյուս խաղացողներին:
Աղբյուրի հաղորդմամբ, միայն չորս խաղացող չի համաձայնել գաղափարի հետ, բայց ղեկավարության հետ անձնական զրույցից հետո, որի ժամանակ նրանց ասել են, թե ուր են ուղղվելու այդ միջոցները, նրանք համաձայնել են: Խաղացողների անունները չի նշվում: