Լոնդոնի «Արսենալի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդերյ Արշավինը կիսվել է Օզիլի մասին՝ իր կարծիքով.
«Իհարկե, ես հարգում եմ Օզիլին որպես խաղացող: Մեսութը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է, բայց անձամբ ինձ համար նա դանդաղեցնում է խաղը: Ես կնախընտրեի օգտագործել մեկ այլ խաղացողի իր դիրքում: Արտետան, ինչպես տեսնում ենք, այլ կարծիք ունի և հաճախ օգտագործում է Օզիլին: Այո, Մեսութը բարելավեց իր խաղը «Արսենալում», բայց, այնուամենայնիվ, ես նրան «Արսենալում» չեմ տեսնում:
«Արսենալի» կազմն այս պահին հավասարակշռված չէ: Հարձակման գծում նրանք չափազանց լավն են և իսկապես գեղեցիկ ֆուտբոլ են ցուցադրում, բայց պաշտպանությունում, և դա վերաբերում է նույնիսկ այն ժամանակահատվածին, երբ ես խաղում էի «Արսենալում», նրանք թույլ են: Երբեմն դա կապված է վնասվածքների հետ, իսկ երբեմն էլ` փորձի պակասի հետ: Չգիտեմ, թե ինչու իրավիճակը չի փոխվում»,- ասել է Արշավինը: