«Ասթոն Վիլայի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել թիմի ավագ Ջեք Գրիլիշի կողմից կարանտինի խախտման կապակցությամբ:
«Ասթոն Վիլան» խորապես հիասթափված է, որ մեր խաղացողներից մեկը անտեսել է կորոնավիրուսի համաճարակի ժամանակ տանը մնալու կառավարության հրահանգները:
Ակումբի ավագ Ջեք Գրալիշը խոստովանել է, որ իր տունը լքելու որոշումը սխալ էր և լրիվ կամայական: Նա խախտել է կառավարության հստակ ցուցումները, որոնք պետք է հարգեն բոլորը:
Ֆուտբոլիստը ենթարկվել է կարգապահական տույժի և տուգանք կվճարի: Այս գումարը կտրամադրվի Բիրմինգհեմի հիվանդանոցներին»,- ասված է ակումբի հաղորդագրությունում:
«Ասթոն Վիլայի» ավագ Ջեք Գրիլիշը վթարի է ենթարկվել իր Range Rover-ով՝ խախտելով կարանտինի կանոնները: