Ըստ Skysports-ի՝ Անգլիայի և Իսպանիայի 5 գրանդ ակումբները միացել են «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենի տրանսֆերը ձեռք բերելու մրցավազքին:
Հաղորդվում է, որ 20-ամյա խաղացողի վաճառքից ֆրանսիական ակումը ցանկանում է վաստակել մոտ 70 միլիոն ֆունտ: Անցյալ ամռանը «դոգերը» Վիկտորին գնել էի 10 միլիոն ֆունտով:
Նիգերիացի հարձակվողի տրանսֆերի համար պայաքարող ակումբների թվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Լիվերպուլը», «Բարսելոնան» և «Ռեալը»:
Ավելի վաղ Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է երկրի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին, որոնից մեկը հենց Օսիմենն է։