«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին պատմել է Սըր Ալեքս Ֆերգյուսոնի մարզչական մեթոդների մասին։
«Սըր Ալեքսը գիտեր, թե երբ պետք է քայլեր ձեռնարկի կարգապահությունը պահպանելու համար։ Իմ նորամուտի մրցաշրջանում ապրիլին մենք առաջին տեղում էինք ու առաջ էինք «Մանչեսթեր Սիթիից» 15 միավորով։
Սեփական դաշտում մրցում էինք նրանց հետ, ու եթե հաղթեինք «Սիթիին» առավելությունը կդառնար 18, բայց մենք պարտվեցինք ու այն նվազեց 12-ի։
Թիմի խաղացողներից երկուսը խաղից հետո գիշերային ակումբ էին գնացել։ Հաջորդ օրը Սըր Ալեքսը բերեց նրանց նկարները, որտեղ նրանք գիշերային ակումբում էին ու ասաց․ «Այսպես տղանե՛ր, եթե մենք պարտվենք տիտղոսը, դա այս երկու տականքների պատճառով է»»,-պատմել է վան Պերսին, ում խոսքն է մեջբերում So Foot-ը։