«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հայտնել է, որ ցանկանում է վերադարձնել Կառլոս Ալենյային, որն այս պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բետիսում»:
«Բետիսը» 22-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է պահել իր կազմում, քանի որ տեղափոխվելուց հետո Ալենյան շատ լավ է հարմարվել թիմին:
Estadio Deportivo-ի հաղորդմամբ, «Բետիսը» ցանկանում է դեռ մեկ մրցաշրջան էլ պահել Ալենյային: Անդալուզական ակումբի կազմում Ալենյան մասնակցել է 8 հանդիպման: