Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, որն այժմ վարձակալական հիմունքներով խաղում է «Սևիլիայում», նշել է, որ կցանկանար հաջողության հասնել Մադրիդում։
«Ես երջանիկ եմ «Սևիլիայում» այնպես, ինչպես «Ռեալում» էի երջանիկ։ Բայց ես Մադրիդից եմ և կցանկանայի հաջողությունների հասնել այնտեղ։
Ես շնորհակալ եմ «Սևիլիային»։ Այստեղ ես՝ որպես ֆուտբոլիստ, ավելի լավն եմ դարձել։ Ներկա պահին ես չգիտեմ, թե որտեղ կշարունակեմ կարիերաս։ Դա շատ փաստերից է կախված»,-Ռեգիլոնի խոսքն է մեջբերում diariodesevilla.es-ը։
Ռեգիլոնի վարձակալությունը նախատեսված է մեկ տարով։