Եթե այս մրցաշրջանն ավարտվի հունիսին, ապա ՊՍԺ-ն կրելու է հսկայական ֆինանսական վնասներ:
Փարիզեցիները կարող են կորցնել մինչև 215 միլիոն եվրո մինչև հունիսի 30-ը: Ֆրանսիական ակումբը կկորցնի հիմնականում հեռուստատեսային իրավունքների վաճառքից:
Նվազելու է նաև Չեմպիոնների լիգայի վաստակը: Եթե մրցաշրջանը չվերսկսվի, կամ մնացած 5 հանդիպումները Փարիզում կանցկացվեն առանց հանդիսականների, ապա այդ հանդիպումներից եկամուտները կնվազեն 30 միլիոն եվրոյով: ՊՍԺ-ն կկորցնի նաևVIP գոտու տոմսերի վաճառքից ստացված հասույթի 30%-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Բարսելոնան» կարող է հսկայական ֆինանսական կորուստներ ունենալ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: