Իսպանական Marca պարբերականի երկուշաբթի օրվա գլխավոր թեման դարձել է Բելառուսի Բարձրագույն լիգան, որի նոր մրցաշրջանը ժամանակին մեկնարկել է, չնայած՝ կորոնավիրուսի համաճարակին:
«Ահա, թե ինչ են խաղում Բելառուսում»,- ասվում է գլխագրում:
«Բելառուսի առաջնությունը նորմալ ռեժիմով ընթանում է, չնայած կորոնավիրուսին: Սա ՈւԵՖԱ-ի միակ գործող մրցաշարն է այս պահին: Մարզադաշտ մուտք գործելիս չափում են երկրպագուների մարմնի ջերմությունը: Վիրուսի դեմ պայքարելու համար երկրի նախագահն առաջարկում է օղի խմել»,- ասվում է հոդվածում:
Ավելի վաղ Բելառուսի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլեբն իր վրդովմունքն էր հայտնել երկրի ղեկավարության և հասարակ քաղաքացիների՝ կորոնավիրուսի նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ: