Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրնյուն տեսակապի միջոցով կղեկավարի թիմի մարզումները, հաղորդում է Mirror-ը:
Թիմի բոլոր ֆուտբոլիստները մեկուսացման մեջ են, քանի որ Մեծ Բրիտանիայում համընդհանուր կարանտին է հայտարարված:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի առաջնությունը դադարեցված է մինչև ապրիլի 30-ը, սակայն, այս ժամկետը կարող է երկարաձգվել:
Հավելենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում «Տոտենհեմը» վաստակել է 41 միավոր և գտնվում է 8-րդ հորիզոնականում: