Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին կարծում է, որ պետք է ավարտին հասցնել Իտալիայի ընթացիկ առաջնությունը.
«A սերիայի այս մրցաշրջանը պետք է ավարտել, նաև՝ մյուս երկրներում: Մնում է հասկանալ, թե երբ կկարողանան ավարտին հասցնել մրցաշրջանները: Ամեն դեպքում, պարզ է, որ մյուս մրցաշրջանը ուշ է մեկնարկելու: Գիտեմ, որ առանց երկրպագուների ֆուտբոլը խաղ չէ: Եթե չկա հնարավորություն երկրպագուին մարզադաշտ բերելու, խաղերն անվճար հեռարձակեք հեռուսատատեսությամբ»,-ասել է Լիպին: