Սրբիչը, որը բասկետբոլի Ազգային ասոցիցայի լեգենդ Կոբի Բրայանտն օգտագործել է 2016 թվականի ապրիլի 13-ին՝ լիգայում անցկացրած վերջին խաղից հետո հրաժեշտի ուղերձ հղելիս, վաճառվել է 33 հազար դոլարով:
Այն գնել է մի երկրպագու, որը հիշարժան իրեր է հավաքում կապված «Լոս-Անջելես Լեյքերսի» հետ, հայտնում է CNN-ը: Նրա երազանքը Հրվ. Կալիֆորնիայում թանգարան բացելն է:
Ավելի վաղ այդ սրբիչը, որը հրաժեշտի խաղից հետո երկրպագուներից մեկը վերցրել էր Բրայանտի ուսից, աճուրդում վաճառվել էր 8365 դոլարով:
Կոբին NBA-ի 5-ակի չեմպիոն է «Լեյքերսի» կազմում և օլիմպիական կրկնակի չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականի կազմում: Կարիերայի վերջին խաղում՝ «Յուտայի» հետ, նա 60 միավոր է հավաքել:
2020 թվականի հունվարի 26-ին Բրայանտն ու իր 13-ամյա դուստրն ուղղաթիռի կործանման զոհ էին դարձել Կալիֆորնիայում: