Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան կիսվել է իր մտքերով՝ կորոնավիրուսի վերաբերյալ.
«Սա սարսափելի է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին այն ահռելի քաջության ու նվիրվածության համար, որը նրանք ցուցաբերում են ամեն օր: Մենք, անշուշտ, հաղթահարելու ենք սա և ավելի ուժեղ կլինենք, քան երբևէ:
Իմ հարազատները դեռ Հռոմում են, դա ինձ ամենից շատն է անհանգստացնում: Ես չեմ կարող այցելել հորս, որը հիվանդ է մոտ մեկ տարի: Սա իսկապես վատ է: Ես անընդհատ մտածում եմ նրա մասին: Ամենից շատ անհանգստանում էի, որ կվարակեմ ընտանիքիս: Ես ինձ մեղավոր էի զգում: Եթե հետևում եք սահմանված բոլոր միջոցառումներին, ապա վախենալու ոչինչ չունեք:
Հունիս կամ հուլիս ամիսներին առաջնության ավարտը, իհարկե, նոր փորձ կլինի: Միգուցե, սա լավագույն տարբերակը չէ ՝ հաշվի առնելով տապն ու այդքան երկար ընդմիջումը, բայց կտեսնենք, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ: Ինչ վերաբերում է Սկուդետոյին, ապա հիմա ճիշտ չէ խոսել դրա մասին: Իսկական Սկուդետոն՝ հաղթանակը կլինի կորոնավիրուսի դեմ պայքարում»,-ասել է Կանդրևան: