Հռոմի «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանը պետք է ավարտին հասցնել. այն անորոշ ժամանակով հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով.
«Հիմա դժվար է խոսել ֆուտբոլի մասին: Մենք բոլորս հետ քայլ ենք կատարել առողջության առումով, որն ամենակարևորն է: Երբ ամեն ինչ ավարտվի, ցանկանում ենք նորից սկսել խաղալ: Դա ճիշտ կլինի:
Ցանկանում ենք ավարտել այն, ինչը սկսել ենք դեռ 8 ամիս առաջ: Մրցաշրջանը պետք է ավարտին հասցնել: Դա լավագույն որոշումը կլինի: Այդ դեպքում մենք կխուսափենք թյուրիմացություններից և կվերականգնենք վնասը:
Պատրաստ ենք խաղալ հունիսին, հուլիսին և օգոստոսին: Պետք է ավարտին հասցնել առաջնությունը: Ցանկացած այլ որոշում ոմանց համար անարդարացի կլինի: Կսկսվեն դատական գործընթացներ, որոշ ակումբներ կանհետանան: Ֆուտբոլը կարո է 2 տարի կորցնել, ոչ թե 2 ամիս»,- Ինձագիի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն: