«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինը անցկացնում է Իտալիայում։
Արգենտինացի ֆուտբոլիստը, ում իրավունքները պատկանում են Միլանի «Ինտերին», որոշել է կարանտինն անցկացնել Լոմբարդիայի իր առանձնատներից մեկում։ Լոմբարդիան կորոնավիրուսի էպիկենտրոններից մեկն է Իտալիայում։
Foot Mercato-ի փոխանցմամբ՝ Իկարդին քննադատության է ենթարկվել երկրպագուների կողմից կարանտինի ընթացքում տեղաշարժվելու համար։
«Ես թույլտվություն ունեի իտալական կառավարության կողմից երկիր վերադառնալու համար։ Իհարկե, մենք հետևելու ենք կառավարության և առողջապահության ոլորտի ներկայացուցիչների խորհուրդներին, որպեսզի ապահովենք ընտանիքի անդամներին»,-ասել է Իկարդին Instagram-ի ուղիղ եթերի ընթացքում։