«Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը, ով գրավեց եվրոպական մի շարք ֆուտբոլային հսկաների ուշադրությունը, ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալի» կազմում: Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված է խաղացողի տեղափոխությամբ: Այդ մասին հայտնում է Express-ը։
Հնարավոր է, որ Վան դե Բեկը կլրացնի «Ռեալի» կազմը համալրի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ըստ մամուլի, «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հավակնում է ֆուտբոլիստին: Բացի այդ, հաղորդվել է «Յուվենտուսի» հետաքրքրության մասին:
Հիշեցնենք, որ ArmSport-ը անդրադարձել էր Դոնի վան դե Բեկին Ֆուտբոլային սկաուտ․ Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները շարքում։