«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն պատմել է, թե ինչպես է Մեսսին ընդունել աշխատավարձերի նվազեցման որոշումը կորոնավիրուսի համավարակի պատճառով։
«Մեր նպատակն է ռիսկի չդիմել։ Այնպես չէ, որ ակումբում խնդիրներ կան, ուղղակի կրճատումը անխուսափելի էր։
Մեսսին առաջին իսկ օրից, երբ մենք սկսեցինք սա քննարկել, ասում էր, որ պետք է կրճատել աշխատավարձերը։
Աշխատավարձերի նվազեցմանը համաձայնվելը նշան է, որով ֆուտբոլիստը ցույց է տալիս իր նվիրվածությունը ակումբի նկատմամբ։ Մենք կլինեինք անպատասխանատու ղեկավարներ, եթե չգնայինք աշխատավարձերի նվազեցման»,-Բարտոմեուի խոսքն է մեջբերում Diario Sport-ը։