Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հայտարարել է 2021թ․ աշխարհի առաջնությունը մեկ տարով հետաձգելու մասին: Այն նախատեսված էր անցկացնել 2021 թ-ի օգոստոսի 6-ից 15-ը՝ ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում։
Նման որոշման պատճառ է հանդիսացել կորոնավիրուսի հետևանքով Տոկիոյի Օլիմպիական խաղերի հետաձգումը:
Տեղեկացնենք, որ աթլետիկայի աշխարհի առաջնությունները օլիմպիական տարում չեն անցկացվում:
Հիշեցնեն, որ այսօր պաշտոնապես հաստատվեց Տոկիոյի ՕԽ-ի անցկացման ժամկետները: 32-րդ ամառային օլիմպիական խաղերը կկայանան 2021 թ-ի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: