Առաջիկա շաբաթվա ընթացքում որոշում է ընդունվելու ՈՒիմբլդոնի անցկացման վերաբերյալ։
Daily Mail-ի տեղեկություններով՝ Համաանգլիական լաուն-թենիսային ակումբի տնօրենների խորհուրդը ամենայն հավանականությամբ որոշում է կայացնելու մրցաշարի չեղարկման վերաբերյալ կորոնավիրուսի պատճառով։
Սա առաջին դեպքն է լինելու 1945 թվականից հետո, երբ ՈՒիմբլդոնը չի կայանա։
Նաև հաղորդվում է, որ ՈՒիմբլդոնը մարզական միջոցառումների մեծամասնությունից առավել ապահովված է համավարակի պատճառով առաջացած հետևանքներից, քանի որ մի քանի տարի առաջ ապահովագրության պայմանագիր է կնքել, որը գործելու է համավարակների դեպքում։