Անգլիական «Չարլտոնը» հայտնել է, որ մահացել է թիմի լեգենդար երկրպագու Սեբա Լյուիսը:
38-ամյա տղամարդը կյանքից հեռացել է կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով:
Նշենք, որ Լյուիսը «Չարլտոնի» ամենահայտնի երկրպագուներից էր: 22 տարիների ընթացքում նա այցելել է իր սիրելի թիմի 1076 հանդիպման:
«Նա միշտ կմնա մեր սրտերում»,- ասված է ակումբի տարածած հայտարարությունում: