Գերմանիայի նախկին թենիսիստ, «Մեծ սաղավարտի» վեց մրցաշարերի հաղթող, Դևիսի գավաթի կրկնակի հաղթող Բորիս Բեկերը երազում է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գլխավորի Գերմանիայի հավաքականը:
«Ես կցանկանայի, որ Յուրգենը մի օր վերադառնա տուն և գլխավորի Գերմանիայի հավաքականը: Եվ ես միակը չեմ, ով ցանկանում է դա:
Կարծում եմ, որ նա հիանալի մարզիչ կլիներ մեր ազգային հավաքականի համար, քանի որ նա է, ով իր գաղափարներն իրոք փոխանցում է իր խաղացողներին և նրանց ստիպում է հավատալ այն ամենին, ինչ նա փորձում է անել: Գերմանիայի յուրաքանչյուր ֆուտբոլասեր տպավորված է «Լիվերպուլում» Կլոպի աշխատանքով:
Տեսնելը, թե ինչպես է գերմանացի մարզիչը հաղթում Չեմպիոնների լիգան անգլիական ամենահայտնի ակումբներից մեկում, և այժմ այդքան մոտենում է Պրեմիեր լիգայի հաղթանակին, ֆանտաստիկ է:
Ես իսկապես հույս ունեմ, որ Գերմանիայի հավաքականի մարզումը նրա ճակատագիրն է: Բայց երևի դա դեռ հեռու է: Յուրգենը դեռ շատ երիտասարդ է, և ես կարծում եմ, որ ցանկանում է շատ այլ գավաթներ նվաճել «Լիվերպուլի» հետ նախքան միջազգային ֆուտբոլ տեղափոխվելը: Հուսով եմ, որ երբ նա հասնի իր ուզածին ակումբային ֆուտբոլում, նա կվերադառնա տուն», — մեջբերում է Բեկերին Daily Star-ը: