Լոնդոնի «Տոտենհեմը» հայտարարել է, որ թիմի կիսապաշտպաններ Սոն Հյոն Մինը և Սթեվեն Բերգվեյնը լքել են Անգլիան։
Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստները ստացել են պաշտոնական թույլտվություն երկիրը լքելու համար։
Սոնը վերադարձել է Հարավային Կորեա, Բերգվեյնը՝ Նիդերլանդներ։ Վերջինս շուտով հայր է դառնալու։
Հաղորդվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ անհատական մարզումներ են իրականացնելու այս ընթացքում։