Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը խոսել է կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակում ֆուտբոլիստների աշխատավարձերի հնարավոր կրճատման մասին։
«Աշխատավարձերից հրաժարվելը նորմալ է ֆուտբոլիստների համար, չէ՞ որ մենք ուզում ենք օգնել մեր ակումբին։ Մեզ մոտ՝ «Բորուսիայում» աշխատում է 850 մարդ։ Նրանց պետք է վճարել, որպեսզի չլինի նրանց մոտ անհանգստության պատճառ»,-ասել է Ռոյսը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոյսը կես միլիոն եվրո է նվիրաբերել Դորտմունդում մանր և միջին բիզնեսի համար։