«Ռոման» մտադիր է հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգի ամբողջական տրանսֆերը: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը հանդես է գալիս «գայլերի» կազմում վարձավճարով:
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է 28 միլիոն եվրո ստանալ Սմոլինգի տրանսֆերի դիմաց: «Ռոման» պատրաստ չէ վճարել այդ գումարը: Միևնույն ժամանակ, հռոմեական ակումբի ղեկավարությունը պլանավորում է կապնվել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և քննարկել պաշտպանի տրանսֆերային արժեքի իջեցումը, հայտնում է Corriere della Sera-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սմոլինգն ինքն է ցանկանում կարիերան շարունակել «Ռոմայում»: