Հրապարակվել են 2020/21 մրցաշրջանի «Ռեալի» մարզաշապիկների լուսանկարները: Դրանք կշարունակի մատակարարել Adidas-ը, հովանավորը կմնա Fly Emirates:
Մադրիդյան թիմի հիմնական մարզաշապիկը ավանդաբար կարվի սպիտակ գույնով: Նորամուծությունները վերաբերում են թևերին. այնտեղ կկիրառվեն վարդագույն-սև լրացումներ, հայտնում է Footyheadlines պորտալը:
Երկրորդ մարզաշապիկը․
Վերջերս համացանցում հայտնվել էին մի շարք թոփ ակումբների և ազգային հավաքականների հավանական մարզաշապիկների լուսանկարները՝ հաջորդ մրցաշրջանի, իսկ հավաքականների դեպքում՝ Եվրո-2020-ի համար։