Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել հաջորդ տրանսֆերային պատուհանի իր ծրագրերի հետ կապված: Այդ մասին հայտնում է Express-ը։
Մադրիդյնա ակումբի հիմնական նպատակներն են լինելու Էրլինգ Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայից» և Սադիո Մանեն՝ «Լիվերպուլից»:
Եթե «սերուցքայինները» չկարողանան ձեռք բերել այդ խաղացողներից մեկին, ապա նրանք կփորձեն պայմանագիր կնքել «Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի հետ:
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել հարձակվող Մարիանո Դիասից: