«Չելսին» հույս ունի, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն նախընտրելու է իրենց ակումբ տեղափոխել, այլ ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Մանչեսթեր Յունայթեդը» համարվում է խաղացողի տրանսֆերը ձեռք բերելու հիմնական հավակնորդը: Սակայն, դեռ մանկուց Սանչոն «Չելսիի» երկրպագու էր: Ըստ լոնդոնցիների ղեկավարության, այս հանգամանքը կարող է հանգեցնել նրան, որ կիսապաշտպանը կնախընտրի տեղափոխվել «Սթեմֆորդ Բրիջ», այլ ոչ թե «Օլդ Թրաֆորդ»,հայտնում է Daily Mail-ը:
Իր հերթին Դորտմունդի «Բորուսիան» թույլ չի տա Ջեյդոն Սանչոյին հեռանալ թիմից, եթե նրա տրանսֆերի դիմաց չառաջարկեն նվազագույնը` 130 միլիոն եվրո, տեղեկացնում է գերմանական Bild-ը։