«Չելսին» շարունակում է դիտարկել պաշտպանությունն ուժեղացնելու տարբերակները: Լոնդոնցիների թեկնածուների թվում է «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով Դորտմունդի «Բորուսիայի» կազմում խաղում է վարձավճարով:
Ըստ Express-ի՝ «Չելսին» կապ է հաստատել «Ռեալի» հետ՝ քննարկելու մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստի տեղափոխության հնարավորությունը: «Ռեալը» լոնդոնցիներին տեղեկացրել է, որ մինչև այս մրցաշրջանի ավարտը նրանք որոշում չեն ընդունի Հակիմիի ապագայի վերաբերյալ:
Լոնդոնյան ակումբը նախատեսում էր նաև նոր ստադիոն կառուցել, սակայն հրաժարվել է ստադիոնի կառուցման մտքից: 2017 թվականին «Չելսին» ստացավ շինարարական աշխատանքներ սկսելու իրավունք, սակայն, ֆինանսական անբարենպաստ պայմանները հետաձգեցին դրա կառուցումը: