Ա Սերիայի չորս ակումբների խաղացողները փետրվար ամսվա աշխատավարձ չեն ստացել: Ֆուտբոլիստների պարտքը առաջացել է «Ջենովա», «Սամպդորիա», «Նապոլի» և «Տորինո» ակումբներում, հայտնում է La Repubblica-ն:
Նշվում է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ակումբներն ու խաղացողները դիմել են Իտալիայի ֆուտբոլային իշխանություններին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսում» առաջիկայում կարող է աշխատավարձերի կրճատում կատարվել: