Իտալիայի կառավարությունը 400 միլիոն եվրո կհատկացնի երկրում զանգվածային սպորտի զարգացման համար՝ նշելով, որ սպորտը ոչ միայն ֆուտբոլն է և ոչ միայն Սերիա Ա-ն։ Այս մասին հայտարարել է Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան:
«Մայիսի 3-ին Իտալիայի առաջնությունը վերսկսելը անիրական է: Վաղը կառաջարկեմ երկարաձգել դադարը բոլոր մրցումներում մինչև ապրիլի վերջ: Ձեռնարկվելու են միջոցառումներ մարզումների առումով, որոնք թույլատրվել են օլիմպիական խաղերի ակնկալիքով:
Սպորտը ոչ միայն ֆուտբոլ է, նաև ֆուտբոլը ոչ միայն Սերիա Ա-ն է: Կառավարությունը զանգվածային մարզաձևերը վերակենդանացնելու համար 400 միլիոն եվրո կհատկացնի: Սա կլինի վերածննդի շարժիչը:
Ակնկալում եմ, որ Ա Սերիան կփոխվի: Խոշոր ակումբները ապրում են պղպջակների մեջ՝ իրենց միջոցներից վեր, սկսած աշխատավարձերից: Նրանք պետք է հասկանան, որ այս ճգնաժամից հետո նախկինի պես ոչինչ չի կարող լինել», — ասել է Սպադաֆորան La Repubblica-ին տված հարցազրույցում: