Վերջերս Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան խորհրդակցություն է անցկացրել «Լա Լիգայի» և «Սեգունդայի» ակումբների հետ:
Նրանք քննարկել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով ճգնաժամի պայմաններում աշխատավարձի իջեցման հարցը:
Sport.es-ը հայտնում է, որ թիմերի ավագների մեծ մասը հրաժարվել է աշխատավարձերի իջեցման քաղաքականությունից: Նրանք նախընտրում են որոշում կայացնելուց առաջ տեսնել իրական տնտեսական հետևանքները:
Օրեր առաջ, Mirror-ը հայտնել էր, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները մերժել են ակումբի ղեկավարության առաջարկը` կորոնավիրուսի համաճարակի պատճառով ճգնաժամում ժամանակավորապես կրճատել աշխատավարձերը: