Միլանի «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինիարը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
Calciomercato-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով «Ինտերը» ֆինանսական լուրջ խնդիրների առջև է կանգնելու։ Այդ իսկ պատճառով, եթե «Բարսելոնան» չգնի Լաուտարո Մարտինեսին, ապա «Ինտերը» հնարավոր է վաճառի պաշտպան Միլան Շկրինիարին, որի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։
«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հետաքրքրված է Շկրինիարով։ «Ինտերը» պատրաստ է բաց թողնել նրան, եթե «Սիթին» 80 միլիոն եվրո վճարի սլովենացի պաշտպանի համար։
Շկրինիարի հեռանալու դեպքում «ներաձուրիները» հնարավոր է թիմում պահեն Դիեգո Գոդինին, որը ևս կարող է հեռանալ ամռանը։