«Արսենալը» նախատեսում է ուժեղացնել իր կազմը «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչով: Ըստ Hitc-ի, լոնդոնցիները հետաքրքրված են ֆուտբոլիստ վարձակալելու տարբերակով:
Իր հերթին «Ռեալի» ղեկավարությունը ծայրաստիճան դժգոհ է թիմի հարձակվող Լուկա Յովիչի պահվածքից և մտադիր է նրա տրանսֆերը վաճառքի հանել, հայտնում է Dailystar-ը:
Ֆուտբոլիստի համար հիմնական հավակնորդներն են նշվում «Չելսին» և «Տոտենհեմը»: Ֆուտբոլիստը ներկա պահի գտնվում է «Նապոլիի» դիտակետում, ուստի Իտալիա տեղափոխվելը ամենահավանական տարբերակներից մեկն է խաղացողի համար: