Մադրիդի «Աթլետիկոն» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել կիսապաշտպան Տոմաս Պարտիին։ Այս մասին գրում է Mail Online-ը։
Հաղորդվում է, որ Պարտիի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը։ Որոշ աղբյուրների տեղեկություններով՝ դա «Արսենալն» է։
«Աթլետիկոյում» ցանկանում են պահել գանացի ֆուտբոլիստին։ Առաջիկա օրերին Պարտին կարող է նոր պայմանագիր ստորագրել «ռոխիբլանկոսների» հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Պարտին մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։