Անգլիական «Վեստ Հեմի» իտալացի պաշտպան Անջելո Օգբոնան խոսել է կորոնավիրուսի համաճարակի մասին, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
«Սկզբում, անգլիացիները թերահավատորեն էին մոտենում կորոնավիրուսի համաճարակին:
Նրանք ծիծաղում էին իտալացիների վրա, սակայն, հիմա տեսնում են, որ այն բավական վտանգավոր է:
Ես Լոնդոնում եմ ապրում և զգում եմ, որ մարդիկ անհանգստացած են: Բարեբախտաբար, այստեղ նույն իրավիճակը չէ, ինչ Իտալիայում:
Այդուհանդերձ, պետք է զգույշ լինել»,- ասել է Օգբոնան:
Հիշեցնենք, որ վարակվածների թիվը աշխարհում հասել է 601.536-ի, որից 27.441-ը ՝ մահացել են: