Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ որոշում է կայացվել աշխատանքից հեռացնել 400 աշխատակիցների, այդ թվում ՝ թիմի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսի:
Դա պայմանավորված է ծանր ֆինանսական պայմաններով ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Տաբարեսը 73 տարեկան է, նա ղեկավարել է թիմը 2006 թվականից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուրուգվայի հավաքակաի և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը որոշել է աջակցել հայրենի երկրին՝ Մոնտեվիդեոյի անբարենպաստ շրջանում գտնվող Կասավալլեի բնակիչների համար նվիրաբերելով 500 հավաքածու սնունդ և հիգիենիկ ապրանքներ: