Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը կնոջ հետ հանդես է եկել բարեգործական նախաձեռնությամբ.
#HelpYourHometown-ը նոր ստեղծված կազմակերպություն է, որին նվիրատվություն կատարելով՝ օգնում ես փոքր և միջին բիզնես ունեցողներին: Այդ կազմակերպությանը Ռոյսը նվիրաբերել է 500 հազար եվրո:
«Կան բազմաթիվ փոքր և վաղուց գոյություն ունեցող կազմակերպություններ, վարսավիրանոցներ և ռեստորաններ, որոնց աշխատանքը դժվար է կայուն պահպանել ներկայիս պայմաններում, բայց այդ փոքր խանութները յուրահատուկ են դարձնում յուրաքանչյուր քաղաք:
Եղեք համերաշխ, աջակցեք միմյանց և եղեք միմյանց կողքին: Կորոնավիրուսը մեզ տալիս է՝ ավելի մտերմանալու հնարավորություն»,-գրել է Ռոյսն ինստագրամում: